Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ամեն ինչ պետք է արվեր, որ էս մարդիկ չգերեվարվեին. հետևանքները քաղելու ժամանակը

Ամեն ինչ պետք է արվեր, որ էս մարդիկ չգերեվարվեին. հետևանքները քաղելու ժամանակը
05.09.2024 | 19:38

Բաքվի բանտում պահվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Իսկ սա նշանակում է, որ շուտով մեզ համար բավականին ծանր մի փուլ է սկսվելու, երբ հրապարակային դատավարության ժամանակ գուցե լսենք ցուցմունքներ, «փաստեր», որոնք ուղղված են լինելու Հայաստանի, Արցախի պետականության վարկաբեկմանը:

Նման հեռանկարին պետք է պատրաստ լինենք, որովհետև Արցախի առաջնորդներին կալանավորելու նպատակը հենց դա է եղել. կասկած չկա, որ Բաքվում ընթացած նախաքննությունն արել է առավելագույնը՝ չխորշելով անօրինական որևէ մեթոդից, որպեսզի հրապարակային դատավարության ընթացքում «մերկացվեն» Արցախի «հանցագործ» պետականությունը, «օկուպանտ» Հայաստանը:

Մենք՝ որպես հասարակություն, արժանապատվորեն պետք է տանենք այս փորձությունը ու հնարավորինս զուսպ արձագանքենք Արցախի առաջնորդների հնարավոր «խոստովանություններին»՝ հիշելով, որ նրանք պատանդներ են:

Ի վերջո, ամեն ինչ պետք է արվեր, որ էս մարդիկ չգերեվարվեին: Չենք արել ու հիմա պետք է քաղենք դրա հետևանքները:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ